«Բարձրագույն դատական խորհուրդը պատասխանատու է լինելու վեթինգի գործընթացի համար, և առաջին հերթին՝ հենց իրենք պետք անցնեն վեթինգ»,- այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԲԴԽ անդամները, որ պետք է իրականացնեն վեթինգ, իրենք և՞ս պետք է ենթարկվեն վեթինգի:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը բազմաբնակարան շենքերի արդյունավետ համակարգ ստեղծելու համար նախաձեռնել է քննարկումների շարք՝ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցները, մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիա-գործադուլ են իրականացնում
Սամվել Բաբայանը և նրա թիմակիցները փորձում են մեր հանրությանը մոլորության տանելով և զգացական թելերի վրա խաղալու քայլերով բացատրել, որ իբր այս գործընթացով Արցախը վերջնականորեն կմիավորվի մայր Հայաստանին:
Առավոտյան ժամերին Բաքվից Բաթումի թռիչք իրականացնող օդանավը անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չի կարողացել վայրեջք կատարել Բաթումիում և վերադարձել է Բաքու:
Գ. Մելիքյանը ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերված հրացանը պատկանում է իր կնոջը՝ Լ. Զ.-ին։ Նշված զենքերն առգրավվել են և նշանակվել է փորձաքննություն։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո, «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թ. «Լավագույն օպերային երգչուհի» անվանակարգում հաղթած Հասմիկ Գրիգորյանին և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը Instagram-ի իր էջում Գյումրի կատարած այցից լուսանկար է հրապարակել:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հերքում է, որ իրենց շարքերում առանձին թևեր են ձևավորվել:
«Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը: Նման պնդում անել որևէ մեկը չի կարող, նույնիսկ բռնապետական իշխանությունը չի կարող նման պնդում անել, ուր մնաց՝ ժողովրդավարական»,- այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ հերքելով լուրերը, թե ինքն Աղվերանում հայտարարել է, որ իրենք իշխանության են եկել առնվազն 40 տարով:
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն ամփոփեց 6-7 ամիսների կատարած աշխատանքները և ներկայացրեց առաջիկա գերակա խնդիրները:
Հուլիսի 12-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 11-ին ժամը 04:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 2-րդ փողոցի թիվ 6/2 տան (սեփականատեր՝ Ա.Խ.) բակում արջը վնասել է 10 հավ, իսկ 1-ին փողոցի 1-ին փակուղու թիվ 2/1 տան (սեփականատեր՝ Մ.Գ.) բակում՝ 6 հավ:
Հուլիսի 12-ին, ժամը 08:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակա գետնանցումում, այրվում են արկղեր:
Հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Օրենքի նախագիծ), որը չի համապատասխանում կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային սկզբունքներին և չափանիշներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանում նոր 250 մեգավատ հզորությամբ գազային վառելիքով համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությանը: Ծրագիրն իրականացնում է իտալական «Ռենկո» ընկերությունը:
Հուլիսի 12-ին, ժամը 07:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արթուր Գոյունյանին:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Երևանում կայացավ նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:
Հուլիսի 10-12-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Ուկրաինական NewsOne հեռուստաալիքի աշխատակիցներն Ուկրաինայի կառավարության կողմից ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու և սպառնալիքների պատճառով դիմել են միջազգային կազմակերպություններին: Այս մասին գրված է հեռուստաալիքի պաշտոնական կայքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը հուլիսի 11-ին քննադատորեն է արտահայտվել գաղտնարժույթների մասին՝ կարծիք հայտնելով, որ դրանք հուսալի չեն եւ կարող են նպաստել հանցավոր գործունեությանը: Համապատասխան հաղորդագրությունը նա զետեղել է Twitter-ի՝ իր էջում:
Երևանում փորձնական գործարկվում է նոր ավտոբուս:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հուլիսի 12-ին ժամը 10.30-ից մինչև ժամը 17.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ համայնքի Տանձուտ թաղամասի, ժամը 11.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Արզնի համայնքի 5-րդ և 6-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
Հուլիսի 11-ին, ժամը 17:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ «Հին Ջրվեժ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել կաթսայատան պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թեհրանը Լոնդոնին կոչ է անում հնարավորինս արագ վերացնելու լցանավի՝ Ջիբրալթարի (Պիրենեյան թերակղզու ափին Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքի) իշխանությունների կողմից նախաձեռնված կալանումը:
Վենեսուելայի կառավարությունը եւ ընդդիմությունը համաձայնության են եկել ստեղծելու հանձնաժողով քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիների քննարկման համար, որը կգործի մշտական հիման վրա:
Ցանկություն չունեմ մեկնաբանել տարբեր բանսարկություններ: Միայն կասեմ, որ իմ մասնակցությամբ ծեծի վերաբերյալ մամուլի հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում, որևէ մեկի նկատմամբ բռնություն չեմ գործադրել:
Հուլիսի 11-ին, ժամը 17:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահագնի թաղամասում շները (2 հատ) հարձակվում են բնակիչների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: