Զոհրաբ Մնացականյանը Կիպրոսում հանդիպել է տեղի հայ համայնքի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Կիպրոսում Հայոց Թեմի առաջնորդարանում հանդիպել է տեղի հայ համայնքի հետ: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Մենք այն ազգն ենք, որը վստահ է իր ինքնության, իր մշակութային ժառանգության, քաղաքակրթական ազդեցության եւ պետականության հարցում»,-ասել է նախարարը:
Հունիսի 3-4-ը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով ի Կիպրոսում է՝ մասնակցելու ԱԳ նախարարների մակարդակով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությանը: