
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Հունիսի 3-ին, ժամը 16:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:13-ին, մարվել՝ 17:40-ին:
Այրվել է Հակոբջանյան փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի աշխատանքային սենյակն՝ ամբողջությամբ (12 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: