Բաժիններ՝

Աշոտ Ղուլյանը կարևորել է ՀԲԸՄ կողմից շարունակաբար իրականացվող ծրագրերն Արցախում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության պատվիրակությանը՝ միության նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից:

Աշոտ Ղուլյանը կարևորել է ՀԲԸՄ կողմից շարունակաբար իրականացվող ծրագրերն Արցախում և դրանց ազդեցությունը սոցիալական ու հանրային զարգացման գործում, ինչպես նաև համահայկական կազմակերպության դերը՝ Սփյուռքում հայ ինքնության պահպանման, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման հարցում:

ՀԲԸՄ նախագահն իր հերթին ներկայացրել է գալիք ծրագրերի տեսլականը, միության ընթացիկ գործունեությունը, այդ թվում՝ Արցախում ՀԲԸՄ կենտրոնի հիմնադրման ուղղությամբ աշխատանքները՝ նշելով, որ ազնիվ համագործակցությունն ու Արցախում ժողովրդավարական գործընթացների առաջընթացը նպաստել են նաև իրենց գործունեության հաջողությանը:

Կողմերը քննարկել են նաև կրթական, սոցիալ-մշակութային բնագավառներում նոր հնարավորությունների կիրառման հեռանկարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս