Լոնդոնի օդանավակայանում իրավապահները ձերբակալել են դանակներով զինված տղամարդու
Լոնդոնի օդանավակայանում իրավապահները ձերբակալել են տղամարդու, ում մոտ առկա են եղել դանակներ: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ տղամարդը հսկիչ տարածքով անցել է անձնակազմի մոտով՝ ձեռքում թափահարելով դանակները: Ոստիկանությունը նրան ձերբակալելու ժամանակ կիրառել է էլեկտրաշոկային զենք:
Հաղորդվում է, որ 30-ամյա օրինախախտը, ով օդանավակայանում էր ոչ ինքնաթիռ նստելու նպատակով, մեղադրվում է զենք պահելու և սպառնալու համար: Հայտնի չէ, տվյալ անձը օդանավակայանի աշխատակից է, թե ոչ:
«Guardian»-ը տեղեկացնում է, որ դեպքով պայմանավորված օդանավակայանում մասամբ իրականացվել է տարհանում: