
«Քայլել ենք, որ ազատե՞ք». Իրենց պաշտոններին հրաժեշտ կտան որոշ մարզպետներ, անուններ են շրջանառվում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկայում մարզային իշխանություններում լուրջ փոփոխություններ են նախատեսվում, մասնավորապես, «Փաստ» թերթի տեղեկություններով, իրենց պաշտոններին հրաժեշտ կտան ոչ միայն մի քանի փոխմարզպետներ, այլեւ որոշ մարզպետներ:
Մասնավորապես ակտիվորեն խոսվում է Լոռու, Կոտայքի, Արագածոտնի մարզպետների մասին: Այս ցուցակը կարող է եւ վերջնական չլինել: Ընդհանուր առմամբ՝ իրականում ՏԻՄ համակարգում առկա է լուրջ դժգոհություւն՝ կապված ՏԻՄ օրենքում նախատեսված փոփոխությունների հետ:
Բանն այն է, որ իշխանություններն իրենց առաջ նպատակ են դրել ազատվել փոխմարզպետների ինստիտուտից: Սա «Քաղպայմանագրի» թիմում դժգոհություններ է առաջացրել՝ «քայլել ենք, որ ազատե՞ք»: Բանն այն է, որ եթե մարզպետների փոփոխության դեպքում, ըստ լուրերի, նրանց անպաշտոն չեն թողնի, ապա փոխմարզպետների դեպքում դժվար կլինի բոլորին «տեղավորել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: