Բաժիններ՝

Պրահայում տասնյակ հազարավոր քաղաքացիներ պահանջել են վարչապետ Բաբիշի հրաժարականը

Ավելի քան հարյուր հազար մարդ է հավաքվել Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնի Վացլավի հրապարակում՝ պահանջելու վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականը, որին մեղադրում են Եվրամիությունից ստացված դոտացիաների անօրինական օգտագործման մեջ, տեղեկացնում է BBC-ին:

Բողոքի ակցիայի կազմակերպիչների ասելով՝ դրան մասնակցել է 120 հազար մարդ:

Եթե այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատվի, ակցիան ամենաբազմամարդ բողոքը կդառնա Չեխիայում 1989 թվականի «թավշյա հեղափոխությունից» ի վեր, որից հետո ՉՍՍՀ-ի նախագահ ընտրեցին իրավապաշտպան Վացլավ Հավելին:

Վարչապետ Բաբիշը ժխտում էլիազորությունների վերազանցման մեղադրանքները, չնայած Եվրամիության զեկույցի սեւագիր տարբերակի հայտնվելուն, որի հեղինակները պահանջում են վերադարձնել Չեխիային հատկացված սուբսիդիաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930