Բաժիններ՝

Brexit-ի նոր հետաձգումը թորիների գոյության սպառնալիք կստեղծի. Բորիս Ջոնսոն

Նոր ժամկետով Brexit-ի հետաձգումը սպառնալիք կստեղծի Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության հետագա գոյության համար, համոզված է թորիների նոր առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնի համար մրցարշավի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը:

Այդ մասին, ինչպես հունիսի 5-ին հայտնել է The Daily Telegraph թերթը, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության նախկին ղեկավարը հայտարարել է նախօրյակին հարյուրավոր կուսակիցների առջեւ ելույթի ժամանակ՝ փորձելով հասնել թորիների խորհրդարանական խմբակցության չափավոր, եվրոպամետ տրամադրված մասի պաշտպանությանը։

«Մեր առջեւ էկզիստենցիալ ճգնաժամ է ծառացել, եւ մեզ չեն ների, եթե մենք հոկտեմբերի 31-ին չիրականացնեք Brexit-ը»,- ասել է Ջոնսոնը՝ հիշեցնելով Եվրամիությունից երկրի դուրս գալու պլանավորված վերջին ժամկետի մասին:

«Մենք պետք է գիտակցենք այն խնդիրների խորությունը, որոնք ծառացած են մեր առջեւ»,- շարունակել է նա՝ ընդգծելով, որ այս պահին իրական ընտրություն է առաջացել Brexit-ի իրականացման եւ «այս մեծ կուսակցության պոտենցիալ անհետացման» միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս