Մեծի Տանն Կիլիկիոյ «Խաչիկ Պապիկյան հիմնադրամ»-ի հրատարակությունների շրջանակներում լույս է տեսել Գուրգեն Վարդանյանի հեղինակած «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը։
«Յուվենթուսի» նոր գլխավոր մարզիչը կդառնա Պեպ Գվարդիոլան, ով տվյալ պահին աշխատում է «Մանչեսթեր Սիթիում»:
Նա նկատեց՝ այնպիսի տպավորություն է, որ ՀՀ այսօրվա դատախազը ժողովրդի հերոսն է, որն իրեն հաճախ հիշեցնում է Վիշինսկուն, որը ցարական Ռուսաստանի ժամանակ դատում էր բոլշևիկներին, իսկ հետո՝ մյուսներին։
Մայիսի 22-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ:
Կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 11,5 մլն դրամ՝ Կառավարական տուն 1 շենքի քաղաքացիների ընդունելությունների տարածքի նորոգման ու կահավորման համար:
Վաղը, որպես հիմնական բանախոս, հանդես է գալու անցումային արդարադատության վերաբերյալ թերևս ամենահայտնի, ամենամեջբերվող և այս ինստիտուտն ամենաջերմեռանդ կերպով պաշտպանող փորձագետներից մեկը՝ Ռուբեն Կարանզան, ով ներկայումս, որպես Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետ, աշխատում է Նեպալի, Թիմոր-Լեստեի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Իրաքի, Պաղեստինի, Լիբերիայի, Գանայի, Հարավային Աֆրիկայի, Քենիայի քաղաքականության մշակողների հետ։ Հիշեցնում եմ, որ այս երկրներում եղել են զանգվածային արյունահեղություններ։
Գաղտնիք չէ, որ իշխանությունների համար մեկ է, որ ԵՊՀ-ն ոչ մեկի հոր տունը չէ, այն ազգային արժեք է, ու նրա հիմնադրման հարյուրամյա տարելիցը նշելը պետք է մեծից փոքր բոլոր իշխանավորների պատվի հարցը լիներ, սակայն ոչ, եթե ռեկտորն Արամ Սիմոնյանն է, ուրեմն՝ թքած Համալսարանի հարյուրամյակի վրա։
737 MAX ընտանիքի ինքնաթիռների թրիչքների վերականգնման համար Boeing Co ընկերության կողմից թույլատրագրերի ստացումը կարող է տեւել մի քանի ամիս:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացնելու և ներկայացնելու է Հայաստանում տիրող իրավիճակից դուրս գալու վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսակետները:
«Ես նրա կողքին չէի կանգնած, միջոցառում էր, որին երկուսս էլ ներկա էինք։ Բնականաբար, զգացողությունները ոչ ստանդարտ էին»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, որ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանին էիք մերժում, իսկ մեկ տարի անց նրա կողքին էիք կանգնած, ի՞նչ զգացողություններ ունեիք։
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պատժել է իր եղբորորդուն՝ Սեդրակ Օսիպյանին, որը 2014 թվականին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործով ներգրավված է՝ որպես մեղադրյալ։
Մայիսի 21-ից 23-ը ճանաչողական այցով Հայաստանում էր Սերբիայի պաշտպանության նախարարության պաշտպանական համալսարանի պատվիրակությունը:
ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է՝ իր ԱՄՆ այցի արդյունքները շուտով տեսանելի կլինեն։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ Սպիտակ տանը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու, գոյություն ունեցող հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու հարցեր։
168.am-ը այլ կարծիք լսելու ակնկալիքով դիմեց փաստաբան, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հ/կ համահիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Գրիգորյանին։
Մայիսի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալները քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի գործընկերների հետ իրացնելով, հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել սպանության մեղադրանքով հետախուզվող 52-ամյա մի տղամարդու։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հարգում է Հենրիխ Մխիթարյանի որոշումը՝ չմասնակցելու Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչին:
ՀՀ Սահմանադրության սկզբունքի հետևողական կենսագործումն ապահովում է ՀՀ Սահմանադրական դատարանը, որի որոշումները մշտապես կարևոր դերակատարություն են ունեցել Սահմանադրության կայունության և զարգացման ապահովման, սահմանադրական արժեքների արմատավորման, միասնական սահմանադրական դոկտրինի ձևավորման գործում՝ պայմանավորելով դրանց ուրույն տեղն իրավահամակարգում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 23-ին պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամ հանդես է եկել հանրության առջեւ՝ ժամանելով Կիեւում ընթացող”IFORUM – 2019″ միջազգային համաժողով:
Մայիսի 22-ին, ժամը 12.00-ին, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ գանգուղեղի վնասվածք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց:
«Վարչապետը հնարավորինս պարզ դրա մասին խոսել է։ Իրականում նման մտահոգություններ մենք ունենք։ Իհարկե, շատ բարձր դրա մասին խոսելը որոշակի սահմանափակումներ ունի։ Այն, ինչ հնարավոր է եղել, բաց խոսվել է։ Մնացածի մասին, եթե անհրաժեշտություն լինի, ավելի մանրամասն հետագայում կասենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գրիգորյանը։
Մայիսի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդվել էր 1979 թ. ծնված Աննա Ա.-ի կողմից մի քաղաքացուհու բնակարանից 50.000 դրամ և 80.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդ գողանալու մասին՝ պատճառելով 130.000 դրամի վնաս:
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տեղյակ չէ իր պաշտոնանկության և իր փոխարեն Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին նշանակելու մասին խոսակցություններին։
Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան հայտարարել է, որ Վրաստանն աննախադեպ եւ համապարփակ համագործակցություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, հատկապես ռազմական որլորտում:
«Օսիպյանին մի քննադատեք, բարձր գնահատեք հումորը եւ իրավագիտության ժամանակակից մեկնաբանությունը»:
Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է իր մասին ապատեղեկատվություն տարածողներին:
Մայիսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Պարզաբանվել է նաև նիստի հաղորդագրության մեջ տեղ գտած այն միտքը, ըստ որի՝ Վազգեն Մանուկյանը վտանգավոր ու վնասակար է գնահատում 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրությունը։
Հայաստանի դպրոցներում վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 24-ին:
Հաստիքային զենքի կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասի վարչակազմի հետ անցկացվել է հրաձգության հերթական պարապմունքը: