Բաժիններ՝

ՀՖՖ-ն հարգում է Մխիթարյանի որոշումը. Մելիքբեկյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հարգում է Հենրիխ Մխիթարյանի որոշումը՝ չմասնակցելու Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Մենք շատ ուշադիր հետևում էինք իրադարձությունների զարգացմանը, սակայն Հենրիխ Մխիթարյանն այս դեպքում չի ներկայացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Դա ակումբի և ֆուտբոլիստի գործն է: Նրանք քննարկել և նման որոշում են կայացրել, և մենք հարգում ենք այդ որոշումը»,- ասաց Մելիքբեկյանը:

Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարել է, որ հայ կիսապաշտպանը բաց կթողնի եզրափակիչը: Մխիթարյանն էլ սոցցանցերի իր էջերում գրել էր, որ մեծ ցավ է ապրում խաղին չմասնակցելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս