
Գվարդիոլան 4 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Յուվենթուսի» հետ

«Յուվենթուսի» նոր գլխավոր մարզիչը կդառնա Պեպ Գվարդիոլան, ով տվյալ պահին աշխատում է «Մանչեսթեր Սիթիում»: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնում է Radio Sportiva-ի լրագրող Ֆեդերիկո Ջենարելին:
Ըստ լրագրողի տվյալների՝ կողմներն արդեն համաձայնեցրել են ապագա համաձայնագրի պայմանները: Համագործակցության վերաբերյալ պայմանագիրը նախատեսված կլինի 4 տարվա համար:
Ավելի վաղ «Յուվենթուսը» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնից Մասիմիլիանո Ալեգրիի հրաժարականի մասին, ով ակումբում աշխատել է վերջին 5 տարիները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը