«Զգացողությունները ոչ ստանդարտ էին». Արմեն Գրիգորյանը՝ Սերժ Սարգսյանի հետ Արցախի միջոցառմանը ներկա լինելու մասին
«Ես նրա կողքին չէի կանգնած, միջոցառում էր, որին երկուսս էլ ներկա էինք։ Բնականաբար, զգացողությունները ոչ ստանդարտ էին»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, որ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանին էիք մերժում, իսկ մեկ տարի անց նրա կողքին էիք կանգնած, ի՞նչ զգացողություններ ունեիք։
Ըստ նրա՝ Արցախում իր և Սերժ Սարգսյանի միջև ձեռքսեղմում կամ զրույց տեղի չի ունեցել։
Մանրամասները՝ տեսանյութում