ՀՀ նախագահի հրամանով Արզուման Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավաստել են շահագրգռությունը «նորմանդական ձեւաչափով» սերտ համագործակցության շարունակման հարցում:
Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան բողոքի ակցիա է իրականացնում Երկրապահ կամավորական միության շենքի մոտ: Բանն այն է, որ այսօր ԵԿՄ շենքում ֆեդերացիայի նախագահ են ընտրում, սակայն ֆեդերացիայի որոշ անդամներ այդ ընտրությունից տեղյակ չեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովի բացմանը:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ԱԺ-ում ընթացող անցումային արդարադատության նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հարց բարձրացրեց՝ արդյո՞ք ուսումնասիրել են, թե ի՞նչ հետևանքներ կունենա այդ գործընթացը, եթե այն հաջողության չհասնի։
Հունաստանը ժամանակին Եվրոստատին սխալ տվյալներ է ներկայացրել իր տնտեսական ցուցանիշների վերաբերյալ, ինչն էլ 2001 թականին նրա առջեւ բացել է եվրոգոտու ուղին:
ArmLur.am-ի տեղեկություններով` քիչ առաջ նաեւ հրաժարական է տվել նաեւ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Գարուշի Հարությունյանը:
Amnesty International Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը գտնում է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը երկար տարիների ընթացքում ենթարկվել է անարդար մեղադրանքների եւ հիմնական իրավունքների ու ազատությունների խախտումների:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ով քննում էր ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:
«Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ ընդունած որոշման:
Բասեն համայնքում քեռու կողմից դանակահարված երիտասարդի վիճակը կայուն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Գյումրի» բժշկական կենտրոնից:
«Ես Մեծ Բրիտանիայի երկրորդ կին վարչապետն էի, բայց հաստատ ոչ վերջինը: Փորձեցի հնարավորության սահմաններում անել ամեն բան բրիտանացիների համար»,- իր ելույթում ասել է նա և հուզված հեռացել:
Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:
Զավեշտալի է, որ հայկական դիվանագիտությունը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել խնդրո առարկային, մինչդեռ համաշխարհային լրատվամիջոցները հանդես են եկել ՈՒԵՖԱ-ին և պաշտոնական Բաքվին ուղղված խիստ քննադատական հրապարակումներով:
Հնդկաստանը մայիսին լիովին դադարեցրել է նավթահումքի ներմուծումը Իրանից այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց երկարացնել Իսլամական Հանրապետությունից էներգակիրների մատակարարման հետ կապված պատժամիջոցների՝ իր համար արված բացառությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Անդրադառնալով Սաշիկ Սարգսյանի հետ իրեն համեմատելու մասին խոսակցություններին՝ Ա.Վանեցյանը հարցադրում արեց. «Մի քաղաքացի հայտարարություն է անում, որ Սաշիկը դառել է ԱԱԾ, թե ԱԱԾ-ն դառել է Սաշիկ ու ինչ-որ մեկն ասում է, եթե քաղաքացին հայտարարում է, որ ԱԱԾ-ն դառել է Սաշիկ, ուրեմն՝ դա լուրջ ահազանգ է: Մի հատ ես ուզում եմ հարց տալ՝ ինչ-որ մեկը բերել է իր գումարների 50 % ինձ տվե՞լ է»:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մայիսի 23-ին ամփոփվել է ՆԱՏՕ-ի ուսումնական խմբի կողմից անցկացված «Խաղաղապահ գործողությունների իրավական ասպեկտները» թեմայով դասընթացը:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում կարճ գրառում է հրապարակել, որում ասված է. «Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է։ ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:
«Բարձրագույն դատական խորհրդի հարգարժան անդամներ, նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և խորհրդի անդամի կարգավիճակներում»:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այս պահին տեղի է ունենում Բարձրագույն դատական խորհրդի նիստ։ Բացառված չէ, որ հայտարարվեն նոր հրաժարականների մասին։
Խորհրդարանում ընթացող անցումային արդարադատությանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ փաստաբան Թամարա Յայլոյանն Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ երաշխիքներ ունեն, որ անցումային արդարադատության համար կընտրվի ճիշտ գործիքակազմ։
Հարցին, թե որքանո՞վ է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետ Ռուբեն Կարանզայի փորձը կիրառելի մեր երկրում, երբ նա աշխատել է Նեպալում, Հարավային Աֆրիկայում, Իրաքում և այլ այնպիսի երկրներում, որտեղ արդյունահեղություններ են եղել, Դ.Իոաննիսյանը պատասխանեց.
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հունիսին կարող է Իրան այցելել հնարավոր միջնորդական առաքելությամբ՝ նպատակ ունենալով նորմալացնել Վաշինգտոնի եւ Թեհրանի հարաբերությունները:
Խորհրդարանական լսումների ձեւաչափը ինքնին ենթադրում է բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքների հաշվառմամբ գնահատականի ձեւավորում, սակայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հայտարարությունները, առանց համապատասխան օրենսդրական փոփոխություննեների անցումային արդարադատության գործիքների կիրառման մեկնարկի կոչերը, միայն անցումային արդարադատությանը խիստ ջատագով փորձագետների հրավիրումը վկայում են, որ նշված ինստիտուտի վերաբերյալ արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ԲԴԽ մամուլի խոսնակ Արման Խաչատրյանը:
WikiLeaks կազմակերպությունը հայտարարել է, որ իր հիմնադիր Ջուլիան Ասանժին առաջադրված նոր մեղադրանքներն ազդարարում են երկրում ազատ մամուլի ավարտը:
Մայիսի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Լիսինյան փողոցի իր տան բակում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր որդուն՝ 2-ամյա Արեն Ասատրյանին, որը տեղում մահացել է: