Նյու Յորքում նացիստական համակենտրոնացման ճամբարների մասին պատմող ցուցադրանք է բացվել
Աուշվից (Օսվենցիմ) նացիստական մահվան ճամբարի գազախցի դուռ, դիակիզարանի վառարանների սահափականներ, դահիճների գազադիմակներ եւ Zyklon-B թունավոր նյութի բանկաներ, որի միջոցով ոչնչացնում էին կալանավորներին: Այս ամենը Auschwitz:Not long ago. Not far away («Աուշվից. ոչ շատ վաղուց, ոչ շատ հեռու») ցուցահանդեսի ցուցանմուշներն են Նյու Յորքի Հրեական ժառանգության թանգարանում:
Մայիսի 2-ին ավելի քան 700 ցուցանմուշներին առաջինը կարողացան ծանոթանալ լրագրողները, որոնց թվում էր ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Մայիսի 8-ին ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար: «Մեր նպատակն է մարդկանց հիշեցնելու Աուշվից համակենտրոնացման ճամբարի սարսափների մասին»,-ցուցահանդեսի շնորհանդեսի ժամանակ ընդգծել է Հրեաների համաշխարհային կոնգրեսի եւ «Աուշվից-Բիրկենաու» կոմիտեի նախագահ Ռոնալդ Լաուդերը:
Աուշվից-Բիրկենաուն համակենտրոնացման ճամբարների համալիր է, որոնց շինարարությունն սկսվել է 1940 թվականի մայիսին: Այն եղել է մահվան խոշորագույն եւ առավել երկար գոյատեւած նացիստական ճամբարը: Նախկին ճամբարի տարածքում 1947 թվականին ստեղծվել է թանգարան, որի ցուցանմուշների մի մասն օգտագործվել է Նյու Յորքի ներկայիս ցուցադրանքում: