Վրաստանն ընթացիկ տարվա ապրիլին 6 մլն խորանարդ մետր ծավալի բնական գազ է գնել Ռուսաստանից, ինչը կազմում է հանրապետություն ներմուծվող ամբողջ երկնագույն վառելիքի 3 տոկոսը:
ԱՄՆ-ից Եվրամիությանը հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումների ծավալը 2018 թվականի հուլիսից ի վեր հասել է 10,4 միլիարդ խորանարդ մետրի՝ ավելանալով 272 տոկոսով:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների իրացման հանգամանքները, կատարման մեխանիզմը:
Վենեսուելական ընդդիմության գաղտնի բանակցությունները նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության հետ, որոնք սկսվել էին երկու ամիս առաջ, կարող էին հաջողությամբ պսակվել:
Կառավարությունը հավանություն տվեց 2018 թվականի նոյեմբերի 8-ին ստորագրված ՀԱՊԿ քարտուղարության կողմից մշակված «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Այսօր կառավարության նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը զեկուցեց, որ բավարար քանակով ջրային պաշարներ են կուտակվել և ապրիլ-հունիսին ջրի խնդիր հանրապետությունում չի լինի:
Մայիսի 2-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ կառավարությունը բավարարեց «Ալեքս Տեքստիլ» ընկերության կողմից ներկայացված հայտը և գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրել։
«Բայց այդ նույն մարդիկ չե՞ն նախկին մեխանիզմը ստեղծել: Այսօր 21-րդ դարն է, պետք է ամիսը մեկ սկայպով զանգի, անձամբ խոսի: Փոխանակ առաջ գնանք, տեխնոլոգիաներն օգտագործենք, ամեն ինչ անում ենք, որ հետ գնանք: Փոխանակ մտածենք՝ ո՞նց անենք, հայտնվենք 2030թ. հնարավորինս շուտ, ամեն ինչ անում ենք, որ հայտնվենք 1997 թվին: Դա ի՞նչ տրամաբանություն է»:
Աբխազիայի մայրաքաղաքում դպրոց է այրվում, կրակի դեմ պայքարում է 100 փրկարար, տուժածներ չկան:
«Սույն թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը գրություն է հղել քաղաքացի Գարեգին Միսկարյանին։ Գրության մեջ նա հորդորել է, որ քաղաքացի Գարեգին Միսկարյանը հերքի Ֆեյսբուք հանրային տիրույթի իր անձնական տարածքում քաղաքական երգիծանքի ժանրում արված գրառումը։
Դավիթ Ադյանը մանրամասներ հայտնեց նաև Սամվել Ադյանի մասին։ «Ինքը էնպես է հիասթափվել պետական ապարատից, որ ամբողջ կյանքում երևի էլ չի աշխատի պետապարատում»,- ասաց նա։
Մայիսի 2-ին, ժամը 09:39-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 78 շենքի բնակարաններից մեկի բնակչի դին բնակարանից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 17-ին, ժամը 9.10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հաղորդում էր, որ ապրիլի 16-ին, ժամը 19.30-ին, մեքենան վերանորոգելու նպատակով տարել է Չեխովի փողոցում գործող ավտոսպասարկման կետ, որտեղից մեքենան փախցրել են:
Ակցիայի մասնակից Արեն Մելիքյանը տեղեկացրեց, որ ապրիլի 19-ից Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության հրահանգով իրենց շրջիկ սրճարանները հոսանքազրկել են և թույլ չեն տալիս աշխատել, 47 տնտեսվարող սնանկացել է, 120 մարդ գործազուրկ է դարձել:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցը ԱՄՆ, որը պլանավորված էր աշնանը, չի կայանա: Այդ մասին հայտնել է Rustavi 2 հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով առաջիկա միջազգային մրցաշարերին:
Մայիսի լույս 1-ի գիշերը, 3-ն անց 35-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդիկ, որոնք դանակահարված են։
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 30-ին, ժամը 17.30-ին, 3 քաղաքացիներն էլ ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին և տվել բացատրություններ:
Անգլիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում մայիսի 2-ին սկսվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Ապրիլի 30-ին Հանրային խորհուրդը հանդիպեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հիշեցնեմ, որ Հանրային խորհուրդը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածին համապատասխան, Կառավարության խորհրդակցական մարմին է:
Այս օրերին, երբ ցեմենտի շուկան ուսումնասիրելու պատճառաբանությամբ իշխանությունը թիրախավորել է «Արարատցեմենտը» և գործարանի սեփականատեր ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին, տնտեսական քննարկումները բովանդակային դաշտից ինչ-որ պահից վերաճել են քաղաքական պայքարի:
«Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նախօրեին ասել էր, որ սխալ է նշված թիվը՝ 50 հազարը, համարել նոր աշխատատեղ, քանի որ եթե դիտարկում ենք, որ մեկ տարվա մեջ 50 հազար աշխատատեղ է բացվել, բայց մյուս կողմից՝ Հայաստանում գործազրկության, զբաղվածության և աղքատության ցուցանիշների ոչ մի փոփոխություն գրեթե չի եղել, ուստի հակասություն է առաջանում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ հաջորդ շաբաթ, բայց հնարավոր է նաեւ ավելի շուտ «շատ բան տեղի կունենա» Վենեսուելայի հակամարտության կարգավորման իրադրության շուրջ։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը «SAP QUALITY AWARDS 2019» միջազգային մրցանակաբաշխության շրջանակում իրականացված մրցույթի արդյունքում մրցանակի է արժանացել «ԱՊՀ-ում առաջադեմ տեխնոլոգիաներ» անվանակարգում: Մրցանակը շնորհվել է բանկի թվային տրանսֆորմացիայի արդյունքում մարդկային ռեսուրսների կառավարման SAP SuccessFactors համակարգի հաջող տեղայնացման և արդյունավետ կիրառման համար:
ԱՄՆ-ում մայիսի 2-ին լրանում է Իրանի դեմ նավթային պատժամիջոցներից բացառությունների ժամկետն իրանական նավթ ներմուծող երկրների նկատմամբ։
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ երկու մարդկանց մահը, որոնք զոհվել են երկրում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ, անպատիժ չի մնա:
Հնդկաստանի Օրիսայի նահանգի իշխանությունները հայտարարել են մոտեցող «Ֆանի» ցիկլոնի պատճառով շուրջ 800 հազար մարդու տարհանման մասին, որոնք բնակվում են ափամերձ եւ ցածրադիր շրջաններում:
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մայիսի 1-ին առնվազն 78 մարդ է տուժել բողոքի ակցիաների ընթացքում ուժայինների հետ ընդհարումների հետեւանքով:
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու մայիսի 1-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները: