
Վենեսուելայի Ազգային ժողովը հայտարարել է Կարակասում բողոքի ակցիաների ընթացքում 78 տուժածների մասին

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մայիսի 1-ին առնվազն 78 մարդ է տուժել բողոքի ակցիաների ընթացքում ուժայինների հետ ընդհարումների հետեւանքով: Այս տվյալները հրապարակել էՄիրանդայի նահանգից Ազգային ժողովի պատգամավոր Մանուելա Բոլիվարը։
«Վերքեր է ստացել 78 մարդ, 89 հոգի ձերբակալված է»,- Բոլիվարի խոսքը մեջբերել Է VPITv հեռուստաալիքը: Ընդդիմության տվյալներով՝ հակակառավարական ելույթներ են տեղի ունեցել ամբողջ երկրում: Ապրիլի 30-ին բողոքի ակցիաներ էին կազմակերպվել Կարակասում եւ Վենեսուելայի մի շարք այլ քաղաքներում այն բանից հետո, երբ մի խումբ զինվորականներ հանդես են եկել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմում:
Ցույցերին ուղեկցող բախումների հետեւանքով տուժել են տասնյակ մարդիկ: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ բերման է ենթարկել առնվազն 150 ցուցարար, նրանցից ավելի քան հարյուրը մինչ այժմ մնում են կալանքի տակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: