
Խուան Գուայդոն խոստացել է Մադուրոյի վարչակարգից վրեժխնդիր լինել երկու ցուցարարի մահվան համար

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ երկու մարդկանց մահը, որոնք զոհվել են երկրում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ, անպատիժ չի մնա:
«Դրան պետք է վերջ դրվի, եւ մարդասպաններն ստիպված պետք է լինեն ստանձնել պատասխանատվությունն իրենց հանցագործությունների համար: Ես իմ կյանքը կնվիրեմ դրան»,- գրել է Գուայդոն թվիթերում: Նա հայտնել Է 27-ամյա աղջկա մահվան մասին, ինչպես նաեւ ցավակցություն է հայտնել 24-ամյա Սամուել Մենդեսի ընտանիքին, որն սպանվել է Արագուայի նահանգում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ:
Ինչպես հետեւում է Գուայդոյի հաղորդագրություններից, մայիսի 1-ին ամբողջ երկրում տեղի է ունեցել 397 ցույց, դրանցից 23-ը դաժանորեն ճնշվել են: Դրա հետեւանքով 25 մարդ վիրավորվել է, իսկ 32-ը՝ ձերբակալվել, հաղորդել է «Ինտերֆաքսը»: