
Հաջորդ շաբաթ «շատ բան տեղի կունենա». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ հաջորդ շաբաթ, բայց հնարավոր է նաեւ ավելի շուտ «շատ բան տեղի կունենա» Վենեսուելայի հակամարտության կարգավորման իրադրության շուրջ։
Թրամփին Fox Business հեռուստաալիքի եթերում խնդրել են մեկնաբանել Բոլիվարյան Հանրապետության ճգնաժամը: «Պարզապես ահավոր իրադրություն է «…»: Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները: Մենք ցանկանում ենք օգնել մարդկանց: «…» Հաջորդ շաբաթ, գուցե եւ ավելի շուտ շատ բան տեղի կունենա»,- նշել է նախագահը:
Ապրիլի 30-ին բողոքի ակցիաներ էին կազմակերպվել Կարակասում եւ Վենեսուելայի մի շարք այլ քաղաքներում այն բանից հետո, երբ մի խումբ զինվորականներ հանդես են եկել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմում:
Ցույցերին ուղեկցող բախումների հետեւանքով տուժել են տասնյակ մարդիկ: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ բերման է ենթարկել առնվազն 150 ցուցարար, նրանցից ավելի քան հարյուրը մինչ այժմ մնում են կալանքի տակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: