ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը միջազգային մրցանակ է ստացել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը «SAP QUALITY AWARDS 2019» միջազգային մրցանակաբաշխության շրջանակում իրականացված մրցույթի արդյունքում մրցանակի է արժանացել «ԱՊՀ-ում առաջադեմ տեխնոլոգիաներ» անվանակարգում: Մրցանակը շնորհվել է բանկի թվային տրանսֆորմացիայի արդյունքում մարդկային ռեսուրսների կառավարման SAP SuccessFactors համակարգի հաջող տեղայնացման և արդյունավետ կիրառման համար:

«Այս մրցանակն արդեն երկրորդն է, որը բանկը ստանում է SAP SuccessFactors համակարգի ներդրման, տեղայնացման և արդյունավետ կառավարման համար: Համոզված ենք, որ բանկի թվայնացման արդյունքում հետագայում էլ օգտագործելով SAP ընկերության լուծումները, գրանցելու ենք նորանոր հաջողություններ»,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Օրեր առաջ մարդկային ռեսուրսների կառավարման «HR-TECH 2019» համաժողովի շրջանակում իրականացված մրցույթի արդյունքում բանկը հաղթող էր ճանաչվել «ԱՊՀ-ում տարվա լավագույն HR-թվային նախագիծ» անվանակարգում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը թվայնացման լայնածավալ գործընթացը մեկնարկել է 2018 թվականին՝ կորպորատիվ բիզնես լուծումների շուկայում աշխարհում առաջատար SAP ընկերության հետ համագործակցության շնորհիվ: Բանկի ամբողջական թվայնացումը նպաստելու է նաև հաճախորդների պահանջմունքներին արագ արձագանքելուն, ինչպես նաև նոր աշխատակիցների ներգրավմանն ու նրանց կարիերայի զարգացմանը:

Տեսանյութեր

Լրահոս