
Հնդկաստանում շուրջ 800 հազար մարդ է տարհանվել մոտեցող ցիկլոնի պատճառով

Հնդկաստանի Օրիսայի նահանգի իշխանությունները հայտարարել են մոտեցող «Ֆանի» ցիկլոնի պատճառով շուրջ 800 հազար մարդու տարհանման մասին, որոնք բնակվում են ափամերձ եւ ցածրադիր շրջաններում: Այդ մասին հայտնել է Times of India թերթը:
Տարհանումը պետք է ավարտվի մինչեւ մայիսի 2-ի երեկոն, նշում է հրատարակությունը:
Մարդկանց տեղավորում են հատուկ սարքավորված կենտրոններում, կրթական հաստատություններում եւ այլ հուսալի շենքերում:
Ենթադրվում է, որ «Ֆանին» նահագի ափերին կմոլեգնի մայիսի 3-ի ցերեկը, քամու պոռթկումները կարող են հասնել ժամում 200 կիլոմետրի, ափամերձ շրջաններում սպասվում են տեղատարափներ, նշում է թերթը՝ հղում անելով Հնդկաստանի Օդերեւութաբանական դեպարտամենտին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: