ԱՄՆ-ում լրանում է Իրանի դեմ նավթային պատժամիջոցներից բացառությունների գործողության ժամկետը
ԱՄՆ-ում մայիսի 2-ին լրանում է Իրանի դեմ նավթային պատժամիջոցներից բացառությունների ժամկետն իրանական նավթ ներմուծող երկրների նկատմամբ։
Այսպիսով, եթե Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Թուրքիան, որոնք Վաշինգտոնից բացառություններ էին ստացել մինչեւ մայիսի 2-ը, շարունակեն նավթ գնել Իրանից, ԱՄՆ-ի վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի նրանց դեմ: Այդ հետաձգումը ներմուծողներին տրամադրվել էր, որպեսզի նրանց թույլ տրվեր գտնել նավթի գնման այլընտրական աղբյուրներ:
Հունաստանը, Իտալիան, ինչպես նաեւ Թայվանը, որոնք նավթ էին գնում Իրանից, արդեն դադարեցրել են իրանական նավթի ներմուծումը, մինչդեռ իրանական նավթի մյուս ներմուծողները բազմիցս ԱՄՆ-ին խնդրել են երկարաձգել բացառությունները, հաղորդել է «Ինտերֆաքսը»: