Եվրամիությունը կմասնակցի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքների ֆինանսավորմանը, որը լրջորեն տուժել է ապրիլի 15-ի երեկոյան բռնկած հրդեհի հետեւանքով:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Հովքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Ճարտարապետների արտակարգ խումբն շտապ հանդիպում է անցկացնում Փարիզում՝ գնահատելու Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցվածքին հրդեհի պատճառած վնասը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Զարթոնք համայնքի ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել:
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին թալանել են։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զ. Գաբրիելյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ ապրիլի 14-ին Ղարաքեշիշյանը դիմել է Ոստիկանության Ստեփանավանի բաժին եւ հայտնել գողության մասին։
Ըստ նրա՝ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի հոգի, իշխանական խմբակցության մեծամասնությունը չէր լինի ԱԺ դահլիճում: Նա կոչ արեց հարգանք ունենալ քաղաքական փորձառություն ունեցող քաղաքական ուժերի հանդեպ, և ամեն տեղ ամեն անկյունում թշնամիներ չփնտրել:
Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի սակրավորները մի քանի օր տևած պարապմունքներից և Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում տեխնիկական տեղազննություններ կատարելուց հետո շարունակում են ականազերծման աշխատանքները:
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում սկսելով իր ելույթը, կոչ է արել Եվրամիության բոլոր երկրներին՝ օգնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը:
Հրդեհ է տեղի ունեցել Փարիզի Աստվածամոր տաճարում:
Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն հանդես է եկել միջազգային խորհրդաժողով գումարելու առաջարկությամբ, որպեսզի միջոցներ հանգանակվեն Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որը լրջորեն տուժել է ապրիլի 15-ի երեկոյան սկսված հրդեհի հետեւանքով:
Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը փրկված է, բայց իրադրությունը մնում է ծայրահեղ բարդ:
Մխիթար Հայրապետյանը ԱԺ ամբիոնից դիմելով «Լուսավոր Հայաստանին», որը տեղից արձագանքում էր «Իմ քայլի» պատգամավորների կողմից հնչող դիտողություններին, ասաց, թե խնդրում է նրանց փոխել ոճը, այլապես իրենք կփոխեն իրենց ոճը: «Իսկ դուխի հետ կապված առնվազն էս հատվածը պրակտիկորեն ցույց է տվել իր դուխը»,- ասաց երիտասարդ պատգամավորն ու հորդորեց «չխաբվել» իրենց տարիքից:
Լոնդոնի ոստիկանությունը բերման է ենթարկել 113 բնապահպանական ակտիվիստների, որոնք ապրիլի 15-ին մայրաքաղաքի կենտրոնում մասնակցել են բողոքի ակցիային:
Իլ դը Ֆրանս տարածաշրջանը, որպես արտակարգ օգնություն, 10 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարին, որտեղ հրդեհ է տեղի ունեցել:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու, սպանություն և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ոստիկանություն:
Ֆրանսիացի միլիարդատեր-գործարարներ Պինոների ընտանիքը 100 միլիոն եվրո կտրամադրի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը, որը տուժել է այնտեղ բռնկած հրդեհի հետեւանքով:
«Ցեմենտի գործարանի աշխատողների շահերը համապատասխան վարչապետը պաշտպանում ա, սեփականատերը պաշտպանում ա, պետք է միայն պահանջվի հանձնաժողովի նախագահից, որ երեկ էլ երեկոյան հանդիպել էին Թունյանը, Սեյրանը և Սարգսյանը՝ չորրորդ մարդի հետ, որ սա անընդունելի ա»:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 16-ից 18-ն աշխատանքային այց կկատարի Փարիզ։
Փարիզի Աստվածամոր տաճարի, որտեղ նախօրյակին հրդեհ է տեղի ունեցել, մետրոյի՝ մերձակա կայարանները փակված են անվտանգության նկատառումներով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից փրկված արվեստի բոլոր ստեղծագործությունները տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան:
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:
Ֆրանսիայի Մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը միջոցների հանգանակություն էսկսել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, կազմակերպության կայքում հայտնվել է «Փրկենք Նոտր Դամը» համապատասխան բաժինը։
The New York Times -ը Փարիզի Աստվածամոր տաճարի արխիվային լուսանկարներ է հրապարակել:
Ֆիանսիացի գործարարների Պինո ընտանիքը, որը հանդիսանում է Artemis և Kering ընկերությունների սեփականատերը` 100 միլիոն եվրո է տրամադրել Փարիզի Նոտր-Դամի վերականգման համար: Այս մասին հայտնում է Figaro-ն։
Ֆրանսիացիներն աղոթքներ են կարդում Փարիզի Աստվածամոր տաճարի մերձակա փողոցներում, տաճար, որտեղ սասափազդու հրդեհ է տեղի ունեցել:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆրանսիայի ամենալավ թագավորը Լյուդովիկոս 13-ն է եղել, ով բոլոր թագավորների մեջ ամենաբութն ու ամենաանգործունակն է եղել՝ կյանքում գիրք չի կարդացել ու անգամ ի վիճակի չի եղել սերունդ տալ ու պատմաբանները համակարծիք են, որ այդ գործում իրեն բարի մարդիկ են օգնել։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է ուղղել ֆրանսիացիներին՝ կապված Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կարևորության վերաբերյալ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է Ֆրանսիայի ժողովրդին, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի: