«Ուրեմն լռեք, այ քեզ… մյուս անգամ չեմ թողնի տեղից, ընդհանրապես ձեն հանեք ստեղից, լռեք ասեցի, այ քեզ բան». Մխիթար Հայրապետյանը՝ Գևորգ Գորգիսյանին
Մխիթար Հայրապետյանը ԱԺ ամբիոնից դիմելով «Լուսավոր Հայաստանին», որը տեղից արձագանքում էր «Իմ քայլի» պատգամավորների կողմից հնչող դիտողություններին, ասաց, թե խնդրում է նրանց փոխել ոճը, այլապես իրենք կփոխեն իրենց ոճը: «Իսկ դուխի հետ կապված առնվազն էս հատվածը պրակտիկորեն ցույց է տվել իր դուխը»,- ասաց երիտասարդ պատգամավորն ու հորդորեց «չխաբվել» իրենց տարիքից:
Այնուհետև երիտասարդ Հայրապետյանը սկսեց հաթաթաներ տալ ԱԺ ամբիոնից ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանին՝ ասելով. «Ուրեմն լռեք, այ քեզ… մյուս անգամ չեմ թողնի տեղից, ընդհանրապես ձեն հանեք ստեղից, լռեք ասեցի, այ քեզ բան: Դու չի, դուք ա ձեզ համար»:
Տեղից Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Դու ո՞վ ես»:
Մ. Հայրապետյանն էլ հայտարարեց, որ եթե վերջում 10 րոպե ժամանակ ունենա «առհասարակ կանդրադառնամ ձեզ, մի չարաշահեք ու մի հակաճառեք տեղից»:
Խնդիրն այն է, որ Էդմոն Մարուքյանը «Իմ քայլի» պատգամավորներին հորդորել էր ինստիտուցիոնալ հիշողություն ունենալ և հիշել, որ դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ու ինքը համատեղ օրենսդրական նախաձեռնություն էին ներկայացրել կալանավայրեր այցելելու առնչությամբ, ինչը մերժվել էր նախորդ իշխանությունների ժամանակ: