«Ընդդիմության երկար տարիների պահանջն է եղել, որ անվտանգության սեկտորը լինի խորհրդարանական վերահսկողության ներքո, այն է՝ լինի կառավարության կառուցվածքում: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում՝ ի պատասխան պատգամավորի հարցի, ասել է, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, սակայն այս կառուցվածքում այդ խոստումն այդպես էլ չի իրացվել»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր կողմից ապրիլի 9-ի շրջայցի ընթացքում Արարատյան մաքսատուն-վարչության աշխատակցին աշխատանքից ազատման դիմում գրելու հորդոր հնչեցնելուն: Այսօր լրագրողների հետ զրույցում Փաշինյանը վերահաստատեց իր տեսակետը, որ պետական դրոշի նկատմամբ պետք է ցույց տրվի պատշաճ վերաբերմունք:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե կցանկանար Թուրքիայի հետ ունենալ այնպիսի մակարդակի հարաբերություններ, ինչպիսիք Անկարան ունի Մոսկվայի հետ, եւ նույնիսկ՝ ավելի բարձր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումների շարքը Ազգային ժողովի խմբակցությունների հետ, այսօր հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ:
«Ես կողմնակից եմ, որ Հայաստանում ազատագրվի քաղաքացիական հասարակությունը, իսկ դրա քայլերից մեկը ներքին ֆինանսավորման աղբյուրներ հաստատելն է։ Ինձ համար շատ ավելի ընդունելի է, որ տեղացի օլիգարխներից և նախկին քաղաքական գործիչներից մարդիկ ֆինանսավորվեն, քան ԱՄՆ Պետդեպից և Եվրամիությունից այստեղ տրանսգենդեր կամ գեյ աշխատեն»,- հայտարարեց #SutNikol նախաձեռնության համակարգող Արթուր Դանիելյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում։
«Քանի որ մոտենում է անցած տարի սահմանադրական կարգի տապալման ու իշխանության զավթման պրոցեսի սկզբի առաջին տարելիցը, մեք ընկերներով որոշել էինք ոմանց ցույց տալ, որ Հայաստանի պետականության տապալման դիմադրությունը դեռ տապալված չէ, կան դեռ օջախներ»:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Գեղարքունիքի մարզում 2018թ. մայիսի 31-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նույն անձանց կողմից առերևույթ կատարված մեկ այլ սպանություն ևս:
«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկությունն առհասարակ ժողովրդավարական հասարակարգի համար անհրաժեշտ պայման է, բայց այն, որ ակտուալ է դարձել, այդ գործընթացը ցավալի պետք չէ համարել, դա շատ բնական երևույթ է, որովհետև, եթե ուզում ենք, որ լրատվամիջոցներն արդար խաղի կանոններով աշխատեն լսարանի հետ, ապա թափանցիկությունը կարևոր պայմաններից մեկն է»:
«Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու շտաբում հիշեցրել են, որ ըստ օրենքի, պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուների բանավեճերը պետք է կայանան ապրիլի 19-ին, իսկ մյուս միջոցառումները քարոզչական ակցիաներ են։
Ռուսաստանն այժմ ոչ մի ոլորտում չի համագործակցում ՆԱՏՕ-ի հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Քոչարյանին ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում շնորհելու մասին:
Այսօր վաղ առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրելու մասին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «Ժողովրդի ծառա» կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն համեմատել է «բոլոր անհայտներով հավասարման» հետ՝ նրա նախընտրական արշավի առանձնահատկությունների պատճառով:
«Նախագիծը որևէ կերպ հիմնված չէ որևէ վերուծության վրա, որ գործունեությունն ավելի արդյունավետ կլինի, կամ զարգացում կլինի: Ուղղակի քաղաքական որոշման արդյունք է»,- այսօր Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության Էդմոն Մարուքյանը:
Քանի որ հoգուտ Լիդիանի ՀՀ վարչական դատարանի որոշումը տարբեր անհիմն մեկնաբանությունների է ենթարկվել, հարկ եմ համարում պարզաբանել:
Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայ երիտասարդ ըմբիշներից լավ արդյունքներ է ակնկալում:
Դանիայի ոստիկանությունը 23 մարդ է բերման ենթարկել ապրիլի 14-ի երեկոյան եւ լույս 15-ի գիշերը Կոպենհագենի մի շարք շրջաններում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում: Նրանցից վեցը մնում են ոստիկանությունում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցադրում ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանին՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ.
Ապրիլի 15-ի ցերեկը տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-20-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից ստուգվել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակը:
Եվրամիության երկրներն ավարտել են ԱՄՆ-ի հետ պաշտոնական առեւտրական բանակցությունների անցկացման մանդատի համաձայնեցումը
#SutNikol նախաձեռնության անդամների մամուլի ասուլիսը` ուղիղ
«Կրթության նախարարը կարող է կրթության ոլորտից չլինել, չէ՞»,- հեգնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Կարող է լինել նաև բժիշկ»,- պատասխանեց Զեյնալյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զբոսաշրջության ոլորտին:
168.am-ը Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց, թե դրանք կոնկրետ ի՞նչ ծրագրեր են և հատկապես գյուղոլորտի ո՞ր ճյուղերին են վերաբերում։
Ապրիլի 13-ին, ժամը 20.30-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռոստովյան փողոցում վրաերթի է ենթարկել 62-ամյա Արմեն Պետրոսյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
«Սա չի նշանակում, որ «Սպայկա» ընկերությունը Գյուղնախարարության գործընկերը չէ, և սա չի նշանակում, որ մենք փնտրում ենք նոր խաղացողներ՝ «Սպայկայի» փոխարեն։ Մենք միշտ փնտրում ենք նոր խաղացողների, խրախուսում ենք նոր խաղացողների մուտքը, բայց ոչ թե մեկի հաշվին, այլ՝ որովհետև մենք դրա կարիքն ունենք»,- ասաց Գեղամ Գևորգյանը։
Ապրիլի 12-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Մովսես գյուղի հանդամիջյան ճանապարհին դուրս է եկել բանուկ մասից և շուրջ 60 մ գլորվել ձորը. 70-ամյա վարորդ Անատոլյա Ավալյանը տեղում մահացել է։