
Հայտնի է Երևանում վթարից տուժած քաղաքացիների ինքնությունը. նրանցից մեկը երեխա է

Ապրիլի 29-ին, ժամը 21:37-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» և «Mercedes Gelandewagen» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes Gelandewagen» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Պատահարի հետևանքով «Նաիրի» ԲԿ են տեղափոխվել «Mercedes Gelandewagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Գ.Ա.-ը (ծնված 1979 թ.) և Ա.Ս.-ը (ծնված 1997 թ.), որոնց առողջական վիճակի մասին տվյալներ պարզել չի հաջողվել, իսկ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ.Մ.-ն տեղում ստանալով համապատասխան բուժօգնություն՝ հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: