Բաժիններ՝

«Սպայկա»-ի տնօրենը կմնա կալանքի տակ. դատարանն անփոփոխ թողեց որոշումը

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու մասին: Լրագրողների հետ զրույցում Դավիթ Ղազարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը նշեց, որ որոշումը իրենց համար անսպասելի էր:

«Մենք չէինք սպասում նման որոշում, հնարավոր է` մեր վստահորդի հետ քննարկելուց հետո մոտակա օրերին ասուլիս հրավիրենք և մանրամասն խոսենք այս գործի մասին»,- ասաց Արսեն Սարդարյանը:

Նա նշեց, որ կալանավորման որոշումն անփոփոխ թողելու համար որպես պատճառաբանություն ներկայացվում է այն, որ ազատության մեջ լինելու դեպքում Դավիթ Ղազարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը:

«Որևէ տվյալ, որ պարոն Ղազարյանը երբևէ քննությանը խոչընդոտել է չի ներկայացվում»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս