Բաժիններ՝

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Երևանյան հեռանկարներ» 20-րդ հոբելյանական փառատոնի բացման արարողությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 29-ին ներկա է գտնվել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 20-րդ հոբելյանական փառատոնի բացման արարողությանը:

Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես է եկել 5 Գրեմիի մրցանակակիր բրիտանական լեգենդար The Swingles խումբը: Համերգին Աննա Հակոբյանին ուղեկցել են երկու դստրերը` Շուշան և Արփի Փաշինյանները:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» հիմնադրամը: Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ «Իմ քայլը» հիմնադրամի շրջանակում ստեղծվել է դասական երաժշտության բարեկամների խումբ, որի նպատակն է աջակցել Հայաստանում դասական երաժշտության նվագախմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930