Արարատ Միրզոյանը մինչև ամառ կտեղափոխվի կառավարական ամառանոց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանը, ամենայն հավանականությամբ, մինչեւ ամառ կտեղափոխվի կառավարական ամառանոց։ Այս մասին մեր լրագրողին ասել է նրա խորհրդական Վահան Կոստանյանը։ Թե ինչու է ձգձգվում ԱԺ նախագահի տեղափոխությունը, հատկապես, որ ամիսներ առաջ նա տեղեկացրեց իր անվտանգության հետ կապված խնդիրների մասին ու դրանով բացատրեց կառավարական ամառանոց տեղափոխվելու հեռանկարը, Կոստանյանը չպատասխանեց։

Հարցին՝ «ռեմոնտի» գործընթա՞ցն է երկար տեւում, խորհրդականն ասաց, թե չունի հարցի պատասխանը։ Որոշ տեղեկություններով, Միրզոյանի ընտանիքը կբնակվի ՍԴ նախկին նախագահ, այժմ ԲԴԽ ղեկավար Գագիկ Հարությունյանի ապրած տանը։ Ամառանոցում այս պահին միայն Փաշինյանի եւ Վանեցյանի ընտանիքներն են ապրում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս