Վարչապետի հրահանգները չեն կատարում. Ինչու է հետաձգվել ԵՊՀ խորհրդի նիստը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին նշանակված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է: Այդ նիստում պետք է կատարվեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումը, այն է՝ զբաղեցրած պաշտոնից ազատել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին:

«Սակայն իշխանություններին այդպես էլ չի հաջողվում հոգաբարձուների խորհրդում մեծամասնություն ստանալ, որովհետև անգամ կառավարության կողմից նշանակված խորհրդի անդամները հրաժարվում են կատարել ժողովրդի կողմից ընտրված վարչապետի հրապարակային հրահանգները:

Մասնավորապես՝ «Սինոփսիս» և «ՄՏՍ Արմենիա» ընկերությունների տնօրեններ Հովիկ Մուսայելյանը և Ռալֆ Յիրիկյանը, թեև մասնակցում են հոգաբարձուների խորհրդի նիստերին, սակայն բոյկոտում են քվեարկությունը՝ դրանով դժվարին կացության մեջ դնելով կառավարությանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930