Բաժիններ՝

Տնտեսական հանցագործությունների դեպքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելը  մահացու հետևանքների կհանգեցնի բիզնես միջավայրի վրա․ Սեդրակ Ասատրյան

Մենք մշտապես պայքարել ենք տնտեսական հանցագործությունների դեպքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու արատավոր պրակտիկայի դեմ, տարբեր հարթակներում ներկայացրել դրա մահացու հետևանքները բիզնես միջավայրի վրա: Անդրադառնալով, նախօրեին «Սպայկա» ընկերության տնօրենի  նկատմամբ խափանման միջոց  կալանքն ընտրելու վերաբերյալ դատարանի որոշմանն իր ֆեյսբուքյան էջում նման կարիծք է հայտնել հայտնի փաստաբան Սեդրակ Ասատրյանը:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Ցավում եմ, վերադառնում ենք հին գործելակերպին:

Տնտեսական հանցագործությունների դեպքում, եթե չհաշվենք շատ բացառիկ դեպքերը, խափանման միջոցը որպես կալանք կիրառելը իրավական տեսանկյունից դառնում է ինքնանպատակ, հատկապես քր․ օր․ 205-րդ հոդվածով մեղադրանք առաջադրելու դեպքում, քանի որ, որպես կանոն բոլոր փաստաթղթերը նախաքննական մարմինը առգրավում է, որից հետո գրեթե անհնար է դառնում դրսում մնալով խոչընդոտել նախաքննությանը:

Մենք մշտապես պայքարել ենք տնտեսական հանցագործությունների դեպքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու արատավոր պրակտիկայի դեմ, տարբեր հարթակներում ներկայացրել դրա մահացու հետևանքները բիզնես միջավայրի վրա ու կարող ենք արձանագրել վերջին հինգ-վեց տարիներին դատարանները համարյա չէին բավարարում նման միջնորդությունները:

Վստահ կարող ենք արձանագրել․ «Սպայկա» ընկերության տնօրենի նկատմամբ խափանման միջոցը կալանք կիրառելու երևույթը բիզնես միջավայրի վրա անդառնալի վատ ազդեցություն կունենա, հատկապես ներդրումների մասով: Ցավում եմ, որ վերադառնում ենք նախկին ամենավատ ավանդույթներին»,-գառել է փաստաբանը:

Ցավում եմ, վերադառնում ենք հին գործելակերպին:Տնտեսական հանցագործությունների դեպքում, եթե չհաշվենք շատ բացառիկ դեպքերը,…

Gepostet von Sedrak Asatryan am Montag, 8. April 2019

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս