Հայտնի է՝ երեք աշխատակցի ազատման իրական պատճառը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ի երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվեցին նրա` արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանն ու Կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը:
Պաշտոնապես մեկնաբանվեց, որ այդ մարդիկ վարչապետի հանձնարարությունները պատշաճ չեն կատարել: Այս կապակցությամբ «Ժողովուրդ» թերթին երեկ որոշ մանրամասներ հայտնի դարձան:
Ազատման պատճառը կապված է Տնտեսական մրցակցության պաշտպանության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների ղեկավարների նշանակման վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ ԱԺ ներկայացնելու եւ այդ նշանակումների ժամկետները խախտելու հետ:
Իսկ, ահա, խնդրի հիմնական պատասխանատուներից վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ինչպես տեսնում ենք, շարունակում է պաշտոնավարել, այնինչ, նա` որպես աշխատակազմի ղեկավար, ուներ իր պատասխանատվության բաժինը: թերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ այս կապակցությամբ, սակայն չհաջողվեց»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: