Բաժիններ՝

Մոսկվայում հրաժեշտ տվեցին ռեժիսոր Գեորգի Դանելիային

Մոսկվայի Կինոյի տանն ավարտվել է ռեժիսոր Գեորգի Դանելիային հրաժեշտի արարողությունը, որին ներկա գտնվող երկրպագուներն ու գործընկերները դագաղն ուղեկցել են երկարատեւ ծափահարություններով եւ «Բրավո» բացականչություններով: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ապրիլի 4-ին կյանքից հեռացած լեգենդար ռեժիսորի՝ Գեորգի Դանելիայի հետ հրաժեշտը տեղի է ունեցել Կինոյի տանը: Արտիստի դագաղի մոտ հավաքվել էին նրա մերձավորները, ցավակցություններն ընդունում էր նրա այրին՝ Գալինա Դանելիան: Հրաժեշտ տալ ցանկացողների հերթը չէր նվազում երկու ժամ շարունակ, երկրպագուներն ու գործընկերները ծաղիկներ էին բերում:

Էկրանին հատվածներ էին ցուցադրում Դանելիայի կինոնկարներից: Կինեմատոգրաֆի ականավոր գործչին հրաժեշտ տալու էին եկել լուսանկարիչ Յուրի Ռոստը, դերասան Եվգենի Ստեբլովը, ռեժիսորներ Կարեն Շահնազարովը, Ալեքսանդր Ադաբաշյանը, Տիգրան Քեոսայանը, մուլտիպլիկատոր Յուրի Նորշտեյնը, դերասանուհիներ Վերա Վասիլեւան եւ Եվգենի Սիմոնովան ու շատ ուրիշներ: Ներկաներն արտիստին ուղեկցել են երկարատեւ ծափահարություններով, որոնք չէին դադարում շուրջ տասը րոպե, եւ «Բրավո» բացականչություններով: Ապրիլի 9-ին ավելի ուշ Գեորգի Դանելիային հողին կհանձնեն «Նովոդեւիչիե» գերեզմանատանը՝ Օլեգ Տոբակովի եւ Ստանիսլավ Գովորուխինի կողքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս