Վան դեր Սարը կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»
«Կարմիր սատանաների» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը, ով այժմ «Այաքսի» տեխնիկական տնօրենն է, հայտարարել է, որ կարող է պաշտոն զբաղեցնել «Մանչեսթեր Յունայթեդում»:
««Մանչեսթեր Յունայթեդն» ավելի մեծ մարտահրավեր է, քան «Այաքսը»: Սա պարզապես մեծ և հայտնի ակումբ չէ, այլ համաշխարհային բրենդ, որը, նախկինի նման՝ հարազատ վայր է ինձ համար:
Օլե-Գունար Սուլշերը հրաշալի կատարում է իր աշխատանքը: Բացի այդ, ես շատ եմ հարգում Էդ Վուդվորդին և այն, ինչ նա անում է ակումբի համար:
Ես ուզում եմ զգալ, որ կարող եմ իմ ներդրումը կատարել, իսկ դա հնարավոր է միայն, եթե դուք հավատում եք այն ամենին, ինչով զբաղվում եք»,- վան դեր Սարի խոսքերն է մեջբերում The Times-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը