
Դանիել Իոաննիսյանը արձագանքում է Նիկոլ Փաշինյանին

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՊԵԿ կառույցներում շրջայցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Անանյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ…
Ու բոլորը էյֆորիայի մեջ են:
Բարեկամներ, քաղաքացիներին ծառայություններ մատուցող կառույցները պետք է աշխարհագրորեն այնպիսի տեղում լինեն, որ առավելագույնս հարմար լինեն հանրապետության բոլոր հատվածների բնակիչների համար:
(Վարչապետի այդ հանձնարարականին նայեք, ասենք, Սյունիքի մարզի բնակրչի աչքերով)
Հազար ու մի մարմին կա, որ կարելի է տեղափոխել Գյումրի՝ մարզերի հավասարաչափ զարգացման նպատակով և առանց քաղաքացիներին արհեստական անհարմարություն պատճառելու»:
https://www.facebook.com/danioanis/posts/10217663825324480