Բաժիններ՝

«Առինջ Մոլ»-ում հանցագործնե՞ր կան, որ ՊԵԿ-ը 40 հոգով զինված մտել ստուգումներ է իրականացնում. armday.am

ՊԵԿ-ը առավտյան ժամը 10:30-ից «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում ստուգումներ է իրականացնում: ՊԵԿ-ի նման որոշումը պայմանավորված է ահազանգով, որի համաձայն՝ տաղավարների վարձավճարները նախատեսվածից շատ են վերցնում, սակայն քիչ թիվ են ցույց տալիս:

«Առինջ Մոլ»-ի տնօրեն Սամվել Հակոբյանի խոսքով՝ վարձավճարների հետ կապված ահազանգը իրականության հետ կապ չունի և ոչ-ոք չի կարող նման բան ապացուցել:

Աշխատակիցները դժգոհում են, որ ստիպված են եղել փակել իրենց տաղավարները, մինչդեռ  ամեն ժամը կարևոր է նրանց ՝օրվա հացը վաստակելու համար:

Armday.am-ի հետ զրույցում Աժ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ Փաշինյանին, հավանաբար ճիշտի ինֆորմացիա չեն փոխանցում:

40հոգով զինված մտել, Առինջ մոլում ստուգումներ են անում

Gepostet von Armday.am Ժամանց am Dienstag, 9. April 2019

«Այդ ի՞նչ է կատարվել «Առինջ Մոլ»ում, հանցագործնե՞ր են, ահաբեկիչնե՞ր են ինչ են, որ քառասուն հոգով մտել  համազգեստներով մտել ստուգումներ են իրականացնում:Այստեղ իրենց օրվա հացը վաստակող մարդիկ են, որևէ մարդ այստեղ ապօրինություններով չի զբաղվում, այնպիսի տպավորություն է, որ նախկին բարքերը շարունակվում են:

ՊԵԿ-ն ավելի լավ է որսա այս երկրի իրական թալանչիներին»,-ասաց նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս