Բաժիններ՝

«Կաշխատեմ «Լիվերպուլում» առնվազն ևս երեք տարի». Կլոպ

Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ երջանիկ է «Լիվերպուլում» և չի պատրաստվում հեռանալ ակումբից:

««Լիվերպուլի» հետ իմ պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը, և ո՛չ ես, ո՛չ ակումբի սեփականատերերը, ո՛չ էլ թիմի անդամները չենք տեսնում այս իրավիճակում ինչ-որ բան փոփոխելու իմաստ:

Հնարավոր է՝ «Լիվերպուլում» իմ ժամանակը մի օր կմոտենա ավարտին, բայց ես հիմա զգում եմ, որ գտնվում եմ երկար ճանապարհի սկզբում: Առնվազն ևս երեք տարի ես կլինեմ այստեղ»,- Կլոպին է մեջբերում The Times-ը՝ հղելով Die Welt-ին:

Կլոպն աշխատում է «Լիվերպուլում» 2015 թվականից, սակայն դեռևս ոչ մի տիտղոս չի նվաճել՝ պարտվելով Լիգայի գավաթի, Եվրոպայի լիգայի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս