ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքում գործող բարերից մեկում քաղաքացու բջջային հեռախոսը առերևույթ հափշտակելու դեպքի հանգամանքները:
Մադրիդի «Ռեալ»-ը նորից կգլխավորի Զինեդին Զիդանը:
Այդ բեռը կրելու են հիմնականում սպառողները կամ, այլ կերպ ասած, քաղաքացիները։ Բայց դա չի նշանակում, թե այն չի անհանգստացնում նաև տնտեսական հատվածի մասնակիցներին։ Հարկային բեռի ծանրացումը բերելու է զանգվածային թանկացումների։ Կրճատվելու է պահանջարկը։
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խոսալուց առաջ մշտապես հիշեք, որ «գյուղից մարդ կա»»։
Տղամարդկանց պատմություններ, որոնք երեխաների համար հոգ տանելն իրենց վրա են վերցրել, և ինչու են նրանք այդքան քիչ Վրաստանում:
Airbus ընկերությունը մարտի 11-ին Գերմանիայի Ինգոլշտադտ քաղաքում սկսել է աերոտաքսիի փորձարկումները, որն ստացել է CityAirbus անվանումը:
Եվրախորհրդարանը պաշտպանել է անցյալ տարի Եվրահանձնաժողովի ներկայացրած առաջարկությունն այն մասին, որ արդեն 2021 թվականին դադարել յուրաքանչյուր կես տարին մեկ ժամացույցները փոխադրել ամառային եւ ձմեռային ժամանակի:
Եթովպիայում ավիավթարից հետո մի քանի երկրներում ավիաընկերությունները հայտարարել են Boeing 737 MAX 8-ի թռիչքի դադարեցման մասին:
Մարտի 3-ին Երևանի Ամիրյան փողոցում հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջադեպի առթիվ հարուցված գործով խափանման միջոց է ընտրվել ևս երկու անձի նկատմամբ:
Google ը խնդրել է օգտատերերին թարմացնել Chrome-ը` վտանգավոր խոցելիությունից ազատվելու համար: Այն թույլ է տալիս հաքերներին հեռակառավարման միջոցով բրաուզերում ներդնել վտանգավոր կոդ:
Մարտի 11-ին՝ ժամը 17:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում՝ «Չռչռ» կոչվող տարածքի մոտակայքում, այրվում է անասնագոմ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ավագ դպրոցների խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են հանրակրթության ոլորտի պատասխանատուները, դպրոցների տնօրենները:
«Բացի հանքային ջրերից՝ բոլոր ըմպելիքներին որոշումը վերաբերում է, բայց սա անհավասարակշռված և խորը ուսումնասիրություն չանցած նախագիծ է, որը, ըստ էության, չի պատասխանում կարևոր հարցի՝ թե ինչի հաշվին ինչ ենք ունենալու»:
ԱՄՆ-ի սահմանային ծառայությունը հայտնաբերել է 77 մլն դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 11-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Բաթումի պետական ծովային ակադեմիայի ուսանողուհի Լուսինե Թամարյանն այն կարծիքին է, որ հրամանատարներ չեն դառնում, այլ ծնվում են:
Հանրապետությունում մարտի 11-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լիտվինին՝ վերջինիս խնդրանքով։
Իսրայելի նախագահի տիկնոջը՝ Նեհամա Ռիվլինին դոնորի թոք են փոխպատվաստել:
Եվրամիության ղեկավարությունը դիտարկում է Մեծ Բրիտանիայի նկատմամբ տուգանքներ սահմանելու հնարավորությունը ԵՄ-ից դուրս գալու գործընթացը հետաձգելու դեպքում:
«Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ատլետիկոյի» հետ կայանալիք պատասխան խաղի սպասումներով, որը տեղի կունենա մարտի 12-ին: Առաջին խաղում իսպանական ակումբը հաղթեց 2:0 հաշվով:
Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Ալ-ահրամ ալ-արաբի» պարբերականին՝ պատասխանելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերի։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման առնչությամբ վերջին հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի հետ:
«Փաշինյանը պետք է վեր կանգնի իր եսակենտրոն քաղաքականությունից, Հայաստանում պետք է տիրեն ոչ թե Փաշինյանի քաղաքական քմահաճույքները, այլ իրական ազգային համերաշխությունը»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Շոումեն Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշի առաջատարն է. նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 24,7 տոկոսը, 18,3 տոկոս ցուցանիշով երկրորդ տեղում է «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն, երրորդում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, որի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 16,8 տոկոսը:
Յուրաքանչյուր 4 րոպեն մեկ ինչ-որ մեկը մեռնում է ինսուլտից: Դրա համար կարևոր է հիվանդությունը ճանաչել ու փրկել մարդուն:
«Ներքին անվտանգության վարչությունում քննությունը դեռևս ընթանում է ՝ պարզելու հրապարակման հիմքերը, արդյունքների դեպքում կհրապարակենք ողջ տեղեկատվությունը»:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իր ակումբը դեռևս չի հասել Եվրոպայի առաջատար թիմերի մակարդակին:
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից ձեւավորված մրցութային հանձնաժողովը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար, որին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել լրագրության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի եւ արվեստի հեղինակավոր գործիչներ, բարձրագույն կրթությամբ եւ հայերեն լեզվի իմացությամբ: