ԱԳ փոխնախարար Քոչարյանն ու դեսպան Լիտվինը քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի երկկողմ օրակարգի հարցեր
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լիտվինին՝ վերջինիս խնդրանքով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի երկկողմ օրակարգի հետ կապված մի շարք հարցեր։