2021 թվականին ԵՄ-ի երկրները կարող են վերջնականապես անցնել ամառային ժամանակի
Եվրախորհրդարանը պաշտպանել է անցյալ տարի Եվրահանձնաժողովի ներկայացրած առաջարկությունն այն մասին, որ արդեն 2021 թվականին դադարել յուրաքանչյուր կես տարին մեկ ժամացույցները փոխադրել ամառային եւ ձմեռային ժամանակի: Այդ մասին հայտնել է «ԵվրոՊուլսը»:
Եվրահանձնաժողովի պատվերով կատարված հարցման համաձայն՝ եվրոպացիների 80 տոկոսից ավելին ցանկանում է կլոր տարին ապրել մեկ ժամանակով (ինչպես ենթադրվում է՝ ամառային):
Համարվում էր, թե ժամացույցների փոխադրումն ամառային եւ ձմեռային ժամանակի նվազեցնում է էլեկտրականության ծախսերը: Բայց, 2017 թվականին Եվրախորհրդարանի պատվերով կատարված հետազոտության համաձայն՝ տնտեսումը կազմում է 0,5 տոկոսից մինչեւ 2,5 տոկոս:
Ըստ որում ժամացուցների փոխադրման օրերին մարդիկ իրենց վատ են զգում, ճանապարհներին պատահում են ավելի շատ վթարներ, քան սովորաբար: Ամառային ժամանակի ամրագրման մասին վերջնական որոշում ընդունելու համար անհրաժեշտ է Եվրամիության անդամ երկրների հավանությունն ազգային մակարդակով:
Սպասվում է, որ Եվրամիության երկրների իշխանություններն այս հարցի լուծմամբ կզբաղվեն արդեն 2019 թվականին: Այդ դեպքում 2021 թվականից Եվրամիությունում կդադարեն ժամացույցները հետ ու առաջ տալ: Այս տարի Եվրոպայում ժամացույցների առաջիկա փոխադրումը պլանավորված 1 մարտի 30-ի շաբաթ օրվա մարտի լույս 31-ի կիրակի օրվա գիշերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: