ԱՄՆ-ում առգրավվել է վերջին 25 տարվա ընթացքում թմրանյութի ամենախոշոր խմբաքանակը
ԱՄՆ-ի սահմանային ծառայությունը հայտնաբերել է 77 մլն դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Նյու Յորքի PIX11 հեռուստաընկերությանը: Նշվում է, որ թմրանյութի այս խմբաքանակը վերջին 25 տարվա ընթացքում հայտնաբերվածներից ամենախոշորն է:
Հաղորդվում է, որ 1450 կգ կոկաինը փաթեթավորվել է 60 պարկում և թաքցվել կոնտեյների մեջ: Այն ԱՄՆ է բերվել Լատինական Ամերիկայից:
Սահմանային ծառայության աշխատակիցներն ամբողջ առգրաված խմբաքանակը փոխանցել են ԱՄՆ-ի ներքին գործերի աշխատակիցներին: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ դեպքի հետ կապված առայժմ ձերբակալություններ չեն եղել: