Բաժիններ՝

Եթովպիայում ավիավթարից հետո որոշ երկրներ հայտարարել են Boeing 737 MAX 8-ի թռիչքի դադարեցման մասին

Եթովպիայում ավիավթարից հետո մի քանի երկրներում ավիաընկերությունները հայտարարել են Boeing 737 MAX 8-ի թռիչքի դադարեցման մասին: «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ «Ethiopian Airlines»-ը, ում ինքնաթիռը վթարի էր ենթարկվել, հայտարարել է, որ դադարեցնում է Boeing 737 MAX 8-ով թռիչքները: Թռիչքների ժամանակավոր դադարեցման մասին հայտարարել են Ինդոնեզիայի, Չինաստանի ավիաընկերությունները: Նաև բրիտանական «Cayman Airlines»-ն է հայտարարել, որ առայժմ Boeing 737 MAX 8-ը չի թռչի:

Վերջին կես տարվա ընթացքում Boeing 737 MAX 8 տիպի երկու ինքնաթիռ վթարի է ենթարկվել:

Boeing 737 Max 8 ինքնաթիռը աղետի է ենթարկվել մարտի 10-ի առավոտյան Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից 60 կմ հարավ-արեւմուտք ընկած Բիշոֆտու քաղաքի շրջանում: Օդանավն ուղևորվում էր Նայրոբի եւ ընկել է թռիչքից վեց րոպե անց: Ավիաղետի զոհ է դարձել 157 մարդ, այդ թվում՝ 149 ուղեւոր եւ անձնակազմի ութ անդամները՝ Եթովպիայի քաղաքացիներ: Զոհվածների թվում են 35 երկրի քաղաքացիներ, ներառյալ Քենայի՝32, Կանադայի՝ 18, ԱՄՆ-ի՝ 8, Մեծ Բրիտանիայի՝ 7, Ֆրանսիայի՝ 9, Չինաստանի՝ 8, Ռուսաստանի՝ 3 քաղաքացիներ: Եթովպիայում մարտի 11-ը սգո օր է հայտարարված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս