Բաժիններ՝

««Յուվենթուսը» ՉԼ-ի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար պատրաստ է անել ամեն ինչ». Ռոնալդու

«Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ատլետիկոյի» հետ կայանալիք պատասխան խաղի սպասումներով, որը տեղի կունենա մարտի 12-ին: Առաջին խաղում իսպանական ակումբը հաղթեց 2:0 հաշվով:

««Ատլետիկոն» ուժեղ թիմ է, և բոլորն այդ մասին գիտեն: Նրանք լավ պաշտպանվում են, ռիսկի չեն դիմում և օգտագործում են հակահարձակումները: Բայց մենք պատրաստ ենք ամեն ինչ անել հաջողության հասնելու համար: Մենք մտադիր ենք դուրս գալ ՉԼ-ի քառորդ եզրափակիչ: Ոչ ոք չէր սպասում պարտության առաջին խաղում, բայց ֆուտբոլում նման բան պատահում է:

Մենք գերազանց մրցաշրջան ենք անցկացնում: Հիմա «Յուվենթուսը» մասնակցում է երկու մրցաշարերում՝ Սերիա Ա-ում և Չեմպիոնների լիգայում: Ինձ դուր է գալիս խաղալ Իտալիայում: Այնպես, ինչպես Իսպանիայում և Անգլիայում, ինձ դուր է գալիս գոլեր խփել և օգուտ բերել թիմին: Ես երջանիկ եմ»,- Ռոնալդուին է մեջբերում AS-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031