
Բակո Սահակյանը և Նիկոլ Փաշինյանը կարևորել են Հայաստան-Արցախ սերտ փոխգործակցության ընդլայնումը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 11-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ անվտանգության խորհուրդների քարտուղարների եւ արտգործնախարարների մասնակցությամբ:
Անդրադարձ է կատարվել անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցերի: Երկուստեք կարևորվել է Հայաստան-Արցախ սերտ փոխգործակցության ապահովումը և ընդլայնումը, նախատեսված ռազմավարական ծրագրերի ժամանակին և պատշաճ կերպով իրականացումը: