Բաժիններ՝

ԵՄ-ն դիտարկում է Brexit-ը հետաձգելու դեպքում Մեծ Բրիտանիայի նկատմամբ տուգանքներ սահմանելու հնարավորությունը

Եվրամիության ղեկավարությունը դիտարկում է Մեծ Բրիտանիայի նկատմամբ տուգանքներ սահմանելու հնարավորությունը ԵՄ-ից դուրս գալու գործընթացը հետաձգելու դեպքում: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով «The Daily Telegraph»-ին: Նշվում է, որ փոխհատուցման գումարը կարող է կազմել 1 մլրդ ֆունտ ստերլինգ յուրաքանչյուր ամսվա համար:

Brexit-ը նախանշված է մարտի 29-ին: Մինչ այդ, մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կանցկացվի Եվրամիությունից դուրս գալու մասին կառավարության առաջարկած նախագծի հերթական քվեարկությունը: Խոսվում է այն մասին, որ հերթական անգամ խորհրդարանն արգելք կդնի Բրյուսելի հետ գործարքի նկատմամբ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ավելի վաղ հայտնել էր, որ եթե խորհրդարանը մերժի գործարքը, ապա մարտի 13-ին կանցկացվի քվեարկություն այն մասին, թե արդյոք պատգամավորները համաձայն են ԵՄ-ից դուրս գալ առանց համաձայնագրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս