«Գուցե Ն.Փաշինյանը վստահում է իր թիմակցին, բայց վարչապետին խաբում են։ Ես չեմ հավատում, որ ինքն իմանա ճշմարտությունը, քայլեր չձեռնարկի։ Իրավապահները թող բացահայտեն Դավիթ Սանասարյանի այլ հովանավորյալ ընկերություններին»։
Բաղդադը եւ Վաշինգտոնը համաձայնության են հասել, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը կիրականացվի Իրաքի տարածքով:
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը գաղտնի ժամանել է Նյու Յորք՝ նշելու իր առաջին երեխայի մոտալուտ լույս աշխարհի գալը:
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն պնդումները, որ մարդկանց է ծեծել, Զարզանդ Գրիգորյանը պատասխանեց. «Եթե ծեծող, ունեցվածք խլող լինեի, երեք անգամ կարո՞ղ էի գյուղապետ ընտրվել: Ո՛չ, ես ոք ոքի չեմ ծեծել, ոչ էլ ունեցվածք եմ խլել»:
Ինչպես քիչ առաջ տեղեկացանք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)՝ իր անմեղության կանխավարկածը կոպտագույն կերպով խախտելու պատճառով։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը փետրվարի 20-ին Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ արտապլանային բանակցություններ կվարի ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հետ կապված իրադրության շուրջ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ փետրվարի 21-ին քննարկել Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը:
Ամերիկացի դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ վերստին իր թեկնածությունն է առաջադրելու ԱՄՆ-ի նախագահի՝ 2020 թվականի ընտրություններում։
Սյունիքի մարզի Մեղրիի ռուսական սահմանապահ ջոկատի և Մեղրիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները փետրվարի 11-ից 17-ը իրականացրել են անհետ կորած քաղաքացու որոնողականմ աշխատանքներ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է այն օրենքը, որը Սահմանադրության մեջ փոփոխություններ է մտցնում Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցման ուղեգծի վերաբերյալ։
Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվելու քաղաքացիական պաշտպանության մարզում՝ «ԱՀ քաղաքացիական պաշտպանության կառավարման կետերի և բնակչության գործողությունները «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների տրման դեպքում» թեմայով:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը պատմել է, որ մանկունյանցիների նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պատրաստվել է իրեն դարձնել իր հետնորդը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արժանի կլինի խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե ԿԺԴՀ-ն միջուկազերծման գործընթաց իրականացնի եւ ոչնչացնի բալիստիկ հրթիռները:
Նա հայտնեց նաև, որ ստորագրվել է հուշագիր՝ «Ազգային առաջընթաց», «Հայ կառուցողական կուսակցություն» , «Արդարություն», «Գործարար», «Հայք հայկազուններ», «Նժդեհյան ցեղակրոն», Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ կուսակցությունների, «Զարթոնք» գաղափարաքաղաքական խմբի, «Ժողովրդի ձայնի», «Հայ մասնագետների խորհուրդի» կողմից:
Սլովակիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտին կայցելի Երևան և Բաքու:
«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԽ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր մոտեցումներն է ներկայացնում վերջերս Ազգային ժողովի ընդունած կառավարության ծրագրի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ։
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցած շաբաթ կառավարության ծրագրի քննարկումը հիմնականում կենտրոնացավ տնտեսական զարգացման և հարակից թեմաների վրա, և կրթության և գիտության ոլորտը անբավարար ուշադրություն ստացավ, այնինչ այն իր կարևորությամբ համարժեք է, և երկար տարիների թերֆինասավորման և թերզարգացման արդյունքում հայտնվել է ծայրահեղ բարձիթողի վիճակում։
86 տարեկան հասակում Փարիզում մահացել է աշխարհահռչակ դիզայներ, Chanel նորաձևության սրահի գեղարվեստական տնօրեն Կառլ Լագերֆիլդը։ Նա համագործակցել է նաև Chloé, Fendi և այլ նորաձևության կենտրոնների հետ։
Իրաքյան al-Sumaria հեռուստաալիքը փետրվարի 19-ին հայտնել է Իրաքի Դիյալայի նահանգի բնակչուհու բոլոր յոթ նորածինների մահվան մասին։
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ ինքը ՀՀ կառավարությանը տեղեկացրել է, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում բնապահպանական որևէ խնդրի համար, որն առաջացել է այդ տարածքում: Ընդ որում` շատ պարզ տեքստով ասել էր, որ ՀՀ կառավարությունը դրսևորում է անգործություն, իրենք էլ չեն կարողանում իրականացնել մեր պայմանագրային պարտավորությունները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետը կսպասարկի Եվրոպայի լիգայի հանդիպումներից մեկը:
Փետրվարի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թումանյանն ասում էր՝ ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած: Եկել է այդ հանուր կյանքի արշալույսը, այսօրվա Հայաստանն է այդ հանուր կյանքի արշալույսը, դուք եք բերել այդ հանուր կյանքի արշալույսը, դուք պարտավոր եք տեր կանգնել ձեր բերած արշալույսին, ձեր բերած երկրին, ձեր հաղթանակին, ձեր հայրենիքին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին Գանձասարի Մատենադարանում ներկա է գտնվել Արցախի գրողների միության եւ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի կողմից կազմակերպված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ 2014թ. Սյունիքի մարզի Կարճևան համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացի ժամանակ նույն համայնքի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց կողմից թույլ են տրվել չարաշահումներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի hրավերով փետրվարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
«Չեմ հասկանում, ինչո՞ւ է սիրո և համերաշխության մթնոլորտն այսօր վերածվել դաժանության, միմյանց վիրավորելու մթնոլորտի։ Ինչո՞ւ են հարցերը բանակցությունների միջոցով կարգավորելու փոխարեն՝ անցել վիրտուալ, ֆեյսբուքյան գրառումների, ես այստեղ եմ եկել՝ հասկանալու, թե ինչու է այդպես»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոն է տվել իր մորաքրոջ որդուն՝ Ռեջեփ Ալի Էրին: