«Ինչպես ասում է, վարչապետը, հանգիստ նստեք տեղներդ։ Այդպես գոնե կդանդաղեցնեք գահավիժման ընթացքը…»
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ ինքը ՀՀ կառավարությանը տեղեկացրել է, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում բնապահպանական որևէ խնդրի համար, որն առաջացել է այդ տարածքում: Ընդ որում` շատ պարզ տեքստով ասել էր, որ ՀՀ կառավարությունը դրսևորում է անգործություն, իրենք էլ չեն կարողանում իրականացնել մեր պայմանագրային պարտավորությունները:
Երեկ ողջ օրը ակնկալում էի լսել ՀՀ կառավարության արձագանքը այս հույժ կարևոր ու հրատապ խնդրի մասով: Բայց` իզուր: Թե ասա` ումից ինչ ես ակնկալում:
Իրավիճակի ողջ պերճանքն ու թշվառությունը կայանում է հետևյալում`
1. Սկզբում «ներդրումներ խրախուսող» Կառավարությունը բնապահպանական խնդիրների անվան ներքո այնպիսի պայմաններ ստեղծեց խոշոր ներդրողի համար, որ վերջինս դադարեցրեց իր գործունեությունը և ամենայն հավանականությամբ կդիմի արբիտրաժ, որտեղ էլ վստահ եղեք կհաղթի ու ուշադրություն…..!!! ՀՀ բյուջեի 50 տոկոսի չափով հատուցում կստանա։ Բայց դե դա խնդիր չի, չէ՞, կարևորը ինքնիշխան ենք ու էլի տենց բաներ: Չմոռանամ ասել, որ հատուցումը կլինի մեր, այսինքն՝ հարկատուների հաշվին:
2. Միջազգային հանրության համար սա լակմուսի թուղթ է, թե ինչպես են նիկոլական Հայաստանում վերաբերում ներդրողներին: Բոլորը շունչները պահած հետեւվում են այս դեպքին։ Ինչ եղանակով կամ, կոպիտ ասած՝ ում օգտին կհանգուցալուծվի հարցը մեդալի մի կողմն է, մյուս կողմը ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ է առ ներդրող, այսինքն՝ պետությունը ԻՆՉՊԵՍ կհանգուցալուծի խնդիրը, որպիսի եղած ներդրողները չփախչեն, իսկ լուռ հետևողներն էլ չմոռանան Հայաստանի տեղը:
3. Հավանաբար ճակատագրի հեգնանք է նաև այն, որ այս ամբողջ աբսուրդը սկսվել է բնապահպանական վտանգը կանխելու շղարշի ներքո, իսկ հիմա ինքը` Լիդիանն է զգուշացնում, որ ՀՀ կառավարության անգործության հետևանքով առաջացել են լուրջ բնապահպանական խնդիրներ, որի պատասխանատուն ինքը կառավարությունն է:
Պարոնայք, իսկ երբեմն էլ` տիկնայք ավելի լավ է ոչինչ մի ձեռնարկեք, քանի որ երբ որոշում եք խթանել ներդրումները, խոչընդոտներ եք ստեղծում ներդրողների համար, երբ որոշում եք զբաղվել բնապահպանական խնդիրներով, առաջացնում եք լուրջ էկոլոգիական աղետի վտանգ։ Ինչպես ասում է, վարչապետը, հանգիստ նստեք տեղներդ։ Այդպես գոնե կդանդաղեցնեք գահավիժման ընթացքը…..
#ամեն_ինչ_լավա_լինելու
#երբ_ինքը_վարչապետ_չի_լինելու»:
Երեկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ ինքը ՀՀ կառավարությանը տեղեկացրել է, որ…
Gepostet von Arpine Hovhannisyan am Dienstag, 19. Februar 2019