
Յունկերը փետրվարի 20-ին Բրյուսելում Մեյի հետ բանակցություններ կվարի Brexit-ի շուրջ

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը փետրվարի 20-ին Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ արտապլանային բանակցություններ կվարի ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հետ կապված իրադրության շուրջ: Այդ մասին կայացած բրիֆինգում հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
«Նախագահ Յունկերը Բրյուսելում վարչապետ Մեյի հետ կհանդիպի չորեքշաբթի տեղական ժամանակով 18:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 21:30-ին): Սա նոր կետ է նրա օրակարգում»,-ասել է Սհինասը:
«Բանակցորդների վերջին հանդիպումից հետո Brexit-ի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Brexit-ի վերաբերյալ պայմանագրի համաձայնեցված պայմանները, ներառյալ իռլանդական սահմանի թափանցիկության ապահովման մեխանիզմի գործողության ժամկետի սահմանափակումը»,-նշել է նա:
Սհինասի խոսքով՝ ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի բանակցորդները վերստին կհանդիպեն մինչեւ շաբաթվա վերջը՝ «ուսումնասիրելու՝ կան արդյոք դիրքորոշումների մերձեցման հնարավորություններ»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը: