Բաժիններ՝

Բեռնի Սանդերսը 2020 թվականին վերստին կպայքարի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար

Ամերիկացի դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ վերստին իր թեկնածությունն է առաջադրելու ԱՄՆ-ի նախագահի՝ 2020 թվականի ընտրություններում։

«Ես ցանկանում եմ, որ Վերմոնտի բնակիչներն այդ մասին առաջինն իմանան»,- ասել է Սանդերսը՝ հանդես գալով Վերմոնտի նահանգի Հանրային ռադիոյի (VPR) եթերում, նահանգ, որը նա ներկայացնում է Սենատում: «2016 թվականի ընտրարշավի ժամանակ մենք քաղաքական հեղափոխություն սկսեցինք, եկել է ժամանակը հեղափոխության հետագա զարգացման համար»,-հավելել է քաղաքական գործիչը:

Ավելի վաղ Սանդերսը հայտարարել էր, որ ընտրություններին մասնակցելու որոշում կընդունի միայն այն դեպքում, եթե վստահ լինի, որ կլինի այն «լավագույն թեկնածուն», ով կկարողանա հաղթել Դոնալդ Թրամփին:

2016 թվականին Սանդերսն իր թեկնածությունն էր առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար, բայց Դեմոկրատական կուսակցության փրայմերիզների ընթացքում պարտվեց Հիլարի Քլինթոնին, որը հետագայում համընդհանուր ընտրություններում զիջեց Թրամփին:

Սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս, որ Սանդերսն ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան Թրամփը: Բայց, ինչպես պարզվեց, ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ղեկավարությունն ի սկզբանե քծնում էր Քլինթոնին՝ ի վնաս Սանդերսի: Սկանդալն ավարտվեց կուսակցության ղեկավարության հրաժարականով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս