Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն չեղյալ է հայտարարել փետրվարի 21-ին պլանավորված այցը Մոսկվա, որի շրջանակներում նա պետք է բանակցություններ վարեր ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է, որ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը հնացել է։
Փետրվարի 20-ին, ժամը 12:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ազգային գործիչ ու բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանն այս օրերին Հայաստանում է:
Շոումեն Վլադիմիր Զելենսկին առաջատարն է մնում Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածուների վարկանիշում, որի ընտրությունները կկայանան մարտի 31-ին:
Փետրվարի 19-ին, ժամը 19.30-ին ոստիկանություն է զանգահարել 36-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Արտաշատի խճուղում իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մոտ 40-45 տարեկան կնոջ, որը տեղում մահացել է:
2018 թվականի հուլիս, ապա նաեւ դեկտեմբեր ամիսներին Քնչական կոմիտեն երկու գործ էր ուղարկել ՀՔԾ` երկու նախկին ոստիկանապետերի Ալիկ Սարգսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ, որոնք ՀՔԾ-ն վարույթ էր ընդունել` նշելով, որ գործերի ընթացքի մասին լրացուցիչ կհաղորդի: Չնայած արդեն ամիսներ են անցել` մի դեպքում 7, մյուս դեպքում` 2, սակայն առ այսօր քննության արդյունքների մասին ոչինչ հայտնի չէ:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրեց քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:
Հայաստանում առողջապահության ոլորտի բյուջեի համար ավելացված 10 մլրդ դրամը բաշխվել է Հայաստանի բոլոր բուժհաստատությունների միջև՝ ըստ հատուկ չափանիշների: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Հարավային Օսիայի Հանրապետությունում, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրի քաղաքական առաջին դեմքերի հետ:
«Արցախյան հակամարտության հարցում կան քողարկված, լատենտ բուռն զարգացումներ, որոնք ավելի լուրջ են, քան երևում են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը 17 օր հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին առաջարկում է իրավաբանական ծառայություն` միության ֆինանսավորմամբ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վստահություն է հայտնել, որ «աշխարհի ժողովուրդները» կպաշտպանեն հանրապետությունն ԱՄՆ-ի կողմից զինված ներխուժման դեպքում:
Ջոան Ռայանը դարձել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ութերորդ պատգամավորը, որը լքել է Լեյբորիստական կուսակցությունը:
ՀՀ կառավարության ծրագրում լեզվաքաղաքականությանն առնչվող դրույթների ընդգրկումը կարևոր ձեռքբերում է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Այդ դրույթներից է անհրաժեշտ պայմանների ստեղծումը հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար: Մյուս դրույթը կապված է հեռուստաեթերի լեզվի հետ:
Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն Հայկական երկրորդ պետության իրավական մշակույթի կայացման համար ունի անգնահատելի դեր ինչպես պետականաստեղծման, այնպես էլ ժողովրդավարական ինստիտուտների հիմնադրման առումով:
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր փետրվարի 20-ն է՝ պատմական օր հայոց արդի պատմության մեջ։ Յուրօրինակ մեկնակետ, որից նոր դարաշրջան բացվեց Մայր Հայրենիքի և Արցախի ճակատագրում։
Փետրվարի 19-ին, ժամը 11.00-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարության՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի խնդիրների շուրջ կեղծիքով, զրպարտանքով ու ապատեղեկատվությամբ հագեցած հայտարարության և ի հավելումն փետրվարի 19-ի, նախարարության մեղադրանքները հերքող մեր ասուլիսի, ներկայացնում ենք «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության մեկնաբանությունները «Տատիկիս վարսերը» և «Թողություն» միջազգային կինոնախագծերի վերաբերյալ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած Բուդապեշտյան գործընթացի 6-րդ համաժողովի ժամանակ, խոսելով սիրիացի փախստականներից, անդրադարձել նաև Թուրքիայում բնակվող հայերին:
Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են: Համապատասխան փաստաթուղթը ստորագրել է Հայկ Մարությանը:
ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած աղմկահարույց տեսանյութը հասարակությանը բորբոքեց: «Զինվորի հացը գողացողին» ամենածանր պատիժն էին պահանջում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով ժամանել են Երևան:
Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա 2018 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցվող 78.241,8 մլն. դրամ ընդհանուր գումարի գծով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել (ավարտվել) է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 894 ուսումնասիրություն:
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաջող ելույթ է ունեցել ԱՄՆ-ի միջազգային մրցաշարում:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջարկում եմ ձևավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու նպատակով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին:
ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ոստիկանության պետ Վ.Օսիպյանի հանձնարարությամբ համակարգված աշխատանքներ են սկսվել Ճանապարհային ոստիկանության գրանցման-քննական ստորաբաժանումներում օրվա մեջ որոշակի ժամերին առաջացող հերթերն առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ: