![](/banners/BeFunky-design.jpg)
Պուտինը և Նաթանյահուն բանակցություններ կվարեն Կրեմլում
![](https://168.am/wp-content/uploads/2019/02/964834.jpg)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ փետրվարի 21-ին քննարկել Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Փետրվարի քսանմեկին կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Իսրայել Պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ, որը Ռուսաստան կժամանի աշխատանքային այցով»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Պլանավորվում է քննարկել երկկողմ համագործակցության հրատապ հարցերը, ամենից առաջ առեւտրատնտեսական եւ հումանիտար բնագավառներում, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել Մերձավոր Արեւելքի ընթացիկ իրադրության շուրջ, ներառյալ պաղեստինա-իսրայելական կարգավորման խնդիրները եւ Սիրիայի իրադրությունը»,-նշել են մամուլի ծառայությունում: